Հետախուզվում էր ֆիզիկական և հոգեկան ներգործության մեղադրանքով
10.01.2024 11:57
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 9-ին բաժին է ներկայացել 32-ամյա Լիպարիտ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ (Հոգեկան ներգործությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: