Հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից
10.03.2022 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողները մարտի 9-ին անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 26-ամյա Մովսես Խ.-ին, որը 2021 թ. մայիսի 11-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: