Հետախուզվում էր խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու մեղադրանքով
13.07.2016 13:26
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 12-ին, ժամը 12.50-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունք բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Բախշիկ Ս.-ն, որը հունիսի 18-ից հետախուզվում էր Նաիրիի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: