Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
22.04.2022 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 21-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքից բերման է ենթարկվել 28-ամյա Արտակ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: