Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
27.09.2023 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Արմավիր քաղաքի Շահումյան-Ջիվանու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Հովհաննես Ա.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: