Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
30.12.2017 13:11
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Նարեկ Մ.-ն, որը մարտի 9-ից ՌԴ Աստրախան քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի Ա, Բ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: