Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Նարեկ Շ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: