Հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.05.2024 10:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Գառնիկ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: