Վթար Հերացու փողոցում. 2 զոհ, 3 վիրավոր
14.12.2020 11:09
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703», «Հյունդայի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703-ի» 19-ամյա վարորդ Հրաչ Մուրադյանը և 17-ամյա ուղևորը Մհեր Թրվադյանը տեղում մահացել են, իսկ «Հյունդայիի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: