ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

14.02.2019 17:47 Գողություն

Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 22-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 13.10-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, էլեկտրոնային կրիչ, բանկային, զեղչի և կուտակային քարտեր և վճարման կտրոններ:
Փետրվարի 13-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`