ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հերթական գրպանահատը` ոստիկանությունում

22.12.2017 11:07 Գողություն
Հերթական գրպանահատը` ոստիկանությունում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1976 թ. ծնված Կարինե Է.-ին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: