ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հերոին գնած տղամարդը ձերբակալվեց Ավշար գյուղում

Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ: Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել էր փողը տերմինալով փոխանցելով։ 41-ամյա տղամարդու մոտ նաև շուրջ 30 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: