Վաղարշապատի քրեական հետախույզները հայտնաբերել են հերոին
04.11.2022 13:05
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածնի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելն էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հերոինի նմանվող զանգված: Տղամարդը հայտնեց, որ թմրանյութը տելեգրամով գնել է իր օգտագործման համար: Նա և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: