1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության հերթական բացահայտումը․ տղամարդն ու կինը մարմնում հերոյին են թաքցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության հերթական բացահայտումը․ տղամարդն ու կինը մարմնում հերոյին են թաքցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով Բագրատաշենի մաքսային կետում հայտնաբերեցին ԻԻՀ քաղաքացիներ Լեիլա Դուստկանին և Ֆահրադ Սոլեյմանին։ Ոստիկանությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանց մոտ թմրամիջոց կար։ Զննության արդյունքում պարզվեց, որ Լեիլա Դուստկան մարմնում պահել էր տարբեր գույների պոլիէթիլենային թաղանթներով փաթեթավորված, հերոինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի։ Տարբեր գույների պոլիէթիլենային թաղանթներով փաթեթավորված և դարձյալ հերոինի նմանվող երկու զանգված էլ հայտնաբերվեց Ֆարհադ Սոլեյմանի զննությամբ՝ ընդհանուր 200 գրամ։ Նախնական տվյալներով՝ նրանք պետք է ուղևորվեին Վրաստանի Հանրապետություն, ինչը իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: