ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին ծեծի և խարդախության մեղադրանքներով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 09.45-ին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 19 տան մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Մարմար Ս.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:

***
Հունիսի 4-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Նշան Մ.-ն, որը մայիսի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: