ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր «Վնուկովո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի կողմից

Մարտի 15-ին, ժամը 15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՔՀԳՎ է ներկայացել 1956 թ. ծնված Լևոն Տ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 200.2 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (անօրինական ճանապարհով առանձնապես խոշոր չափերով ալկոհոլային, ծխախոտային ապրանքների փոխադրում մաքսային միության անդամ երկիր հանդիսացող սահմանով):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: