Հիմնարկության դռները կոտրելով` 4 գրասեղան է գողացել և մի քանիսն օգտագործել որպես վառելափայտ
27.02.2014 11:50
Գողություն
Փետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն և հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի և ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Նաիրի Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է, իսկ մյուս մասը Նաիրի Բ.-ն օգտագործել է որպես վառելափայտ:
Նաիրի Բ.-ն բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: