ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիմնարկությունից գողացած ռելսերն ու անկյունակները բեռնատարով տեղափոխել են մետաղի ընդունման կետ

16.11.2013 11:27 Գողություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Համբարձում Բ.-ին:
Պարզվել է, որ նա և 1957 թ. ծնված Գևորգ Գ.-ն եռակցող սարքով կտրտելով` մի հիմնարկությունից գողացել են մոտ 200 մ երկաթգծի ռելսեր և նույն վայրում թափված մետաղյա 11 անկյունակներ, որոնք Գևորգ Գ.-ն իր կողմից վարձակալած բեռնատարով տեղափոխել է մետաղի ընդունման կետ` վաճառելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: