ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

10.05.2016 17:20 ՃՏ պատահարներ
Մայիսի 7-ին, ժամը 12.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Վլադիմիր Մարգարյանին, ինչից հետո վերջինիս վրաերթի է ենթարկել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը, և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վ. Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶել»-ի վարորդի անձը, ում նույն օրը, ժամը 16.30-ին, բերման են ենթարկել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: