ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոցում մահացել է նաև վարորդը

05.01.2015 12:12 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար էին բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել էր, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունվարի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1976 թ. ծնված Արսեն Սաֆարյանը Ապարանի բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: