ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոցում հայտնվածը հետախուզման մեջ էր գտնվում

Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է փետրվարի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ , 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Էմիլ Հ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք։ էմիլ Հ.-ն ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության բաժին և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: