Մի մեքենայի վարորդը մահացավ, մյուսի վարորդը և ուղևորը հիվանդանոցում են
05.09.2023 11:01
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 36-ամյա վարորդ Արարատ Պետրոսյանը մահացել է, իսկ 29-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: