ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2106»-ի 62-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

12.12.2023 10:49 ՃՏ պատահարներ
«ՎԱԶ-2106»-ի 62-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 14-ի ժամը 18.40-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան բախվել էր տրակտորին, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 62-ամյա Սարգիս Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: