«Տոյոտայի» 48-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
02.07.2021 11:18
ՃՏ պատահարներ
Հունիսի 27-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտան» ընկել էր ձորակը. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 00.20-ին, «Տոյոտայի» 48-ամյա վարորդ Հրաչ Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: