ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունում քննարկվեցին կադրային խնդիրներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2018 19:40 Նորություններ
Ոստիկանությունում քննարկվեցին կադրային խնդիրներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների:
Կարևորելով ոստիկանությունում կադրային քաղաքականության նշանակությունը՝ ոստիկանության պետն անձամբ է հանդիպում մարդկանց հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, քննարկում այս կամ այն որոշման շարժառիթները, նպատակներն ու առաձնահատկությունները: Այս խնդրի առավելագույն իրացմանը նպաստում է նաև հասարակական խորհրդի գործուն մասնակցությունը այդպիսի հանդիպումներին, ինչը ապահովում է քաղաքացիական դիրքորոշման օժանդակություն, անաչառություն ու թափանցիկություն:
Ոստիկանության պետը զրուցեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված ծառայողների հետ, ստուգվեց նրանց մասնագիտական հմտությունները, համակարգում անցած ճանապարհը և այլ մանրամասներ:
Վալերիյ Օսիպյանը զրուցեց նաև այն ծառայողների հետ, որոնք ցանկանում են հեռանալ համակարգից: Ոստիկանության ծառայողները ներկայացրին ծառայությունից ազատվելու պատճառները, որոնք հիմնականում պայմանավորված էին անձնական խնդիրներով:
Ոստիկանության պետը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի ու հասարակական խորհրդի անդամների հետ քննարկեց ծառայողների հետ կապված հարցերը, լսեց կարծիքներ, ինչից հետո կկայացնի որոշումներ: