ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունն այցելեց Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

Հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվեցին արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։
Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։
Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։