ՀՀ ոստիկանության աշխատանքի գնահատականը վերջին մեկ տարվա ընթացքում՝ ըստ «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ի և «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության համատեղ ուսումնասիրությունների
«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն դեկտեմբերին թևակոխեց իր գործունեության 10 տարին և այդ ժամանակահատվածում կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 400 հետազոտական, խորհրդատվական, ուսուցողական և զարգացման ծրագիր:
Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ այսուհետ նախաձեռնելու և իրականացնելու է Հայաստանի բնակչությանը վերաբերող և առավել հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ հետազոտություններ և պարբերաբար հրապարակելու է այդ հետազոտությունների արդյունքները: Որպես առաջին նման օրինակ՝ կազմակերպությունները 2012 թ.-ի նոյեմբերին Երևանի բնակիչների շրջանում անցկացրել են հարցումներ, որոնց շրջանակներում ի հայտ են եկել բնակչության կողմից ոստիկանության աշխատանքի գնահատականները,:
Այս նամակում մենք ներկայացնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատանքի գնահատականը՝ ըստ Երևանի բնակչության:
Հարցումն անցկացվել է սույն թվականի նոյեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվողների քանակը՝ 1066, ընտրանքի սխալը՝ 3 տոկոս: Հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ:
Եվ այսպես, հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Երևանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատանքները՝ 69%-ը պատասխանել է դրական (17%-ը լիովին դրական, 52%-ը ավելի շուտ դրական), 25%-ը նշել են, որ աշխատանքները փոփոխություն չեն կրել և 5%-ը գնահատել է բացասական:
Մյուս հարցը, որ տրվել էր բնակիչներին՝ թե ինչպիսի՞ն է դարձել Երևանի երթևեկությունը արագաչափերի տեղադրումից հետո, 59%-ը նշել է, որ առավել անվտանգ (10%-ը՝ առավել անվտանգ և 49%-ը ավելի շուտ անվտանգ), 28%-ը նշել է որ չի փոխվել ոչինչ, 6%-ը նշել է, որ երթևեկությունը դարձել է առավել վտանգավոր:
Ըստ վարորդների 37%-ի, նրանց մեքենա վարելու ոճը արագաչափերը տեղադրելուց հետո փոփոխվել է:
Ստորև ներկայացված գծապատկերում բերված են ավելի հանգամանալից տեղեկություններ հարցումներից: