1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության կոչը քաղաքացիներին

ՀՀ ոստիկանության կոչը քաղաքացիներին
Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են  նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է խստիվ պահպանել օրենքի պահանջը և զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց:
Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը: