ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի թափուր աշխատատեղերը համալրելու համար պահանջվում են մասնագետներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային թափուր աշխատատեղերը հետեւյալ ամբիոններում համալրելու համար պահանջվում են բարձրագույն իրավաբանական կրթությամբ, առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ մասնագետներ՝ 
1. Քրեական իրավունքի եւ քրեաբանության ամբիոն (դոցենտ, ավագ դասախոս, դասախոս):
2. Քրեական դատավարության ամբիոն (դոցենտ, ավագ դասախոս, դասախոս):
3. Վարչական իրավունքի եւ ոստիկանության վարչական գործունեության ամբիոն (ավագ դասախոս):
4. Պետության եւ իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոն (պրոֆեսոր, դոցենտ):
5. Քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության ամբիոն (դոցենտ, ավագ դասախոս):
Մանրամասների համար զանգահարել 77-80-33 և 77-06-82 հեռախոսահամարներով: Կայք` www.edupolice.am: