1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար

Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար
Հարգելի համաքաղաքացինե՛ր:
Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:
Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում:
Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք՝ միմյանց նկատմամբ:
Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:
Տոնական օրերին առևտուր իրականացնողներից պահանջում ենք բացառել ալկոհոլային խմիչքների վաճառքն անչափահասներին:
Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցներ՝ հանցավոր ոտնձգություններից զերծ մնալու համար, իսկ նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանական պարեկախմբերին կամ ահազանգել բաժիններ ու հենակետեր և աջակցել իրավապահների գործողություններին:
Այս օրերին սահմանափակված է տեղաշարժը մայրաքաղաքի որոշակի հատվածներում, ինչի մասին նախապես իրազեկել ենք: Խնդրում ենք հետևել ոստիկանության պահանջներին, պահպանել սահմանված երթուղիները՝ գիտակցելով, որ օրինահարգությամբ մասնակցում եք տոնախմբության կազմակերպմանն ու անցկացմանը:
Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար և այդ գործում ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունը: Եկեք միասին, համատեղ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի տոնը չմթագնվի թեկուզ մեկ միջադեպով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորում է  «Էրեբունի-Երևան» տոնախմբության առթիվ, բոլորին մաղթում անմոռաց տպավորություններ ու բարօրություն: