ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2013 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2013 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 148 ծառայողական քննություններ և ստուգումներ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների և ստուգումների արդյունքներով ոստիկանության 38 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն՝ 14, 
- հայտարարվել է խիստ նկատողություն՝  6, 
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 15:
 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության  քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 4 նյութեր:
 
 ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն