ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2014 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2014 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 177 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 1-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 48 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 15,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 16,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 6,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 10:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 15 նյութեր:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն