ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 333 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 2-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:     
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի:
37 ծառայողի հայտարարվել է նկատողություն, 8 ծառայողի` խիստ նկատողություն, 19 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:         
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 9 նյութեր: