1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Ոստիկանության կոլեգիայի անդամների և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր հավատացին ու աջակցեցին մեր ծրագրերի իրականացմանը, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ  2012 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի: Համոզված ենք, որ 2013-ին մեզ հավատացողների ու աջակցողների թիվը բազմապատկվելու է, ինչպես որ ավելի է աճելու պահանջկոտությունը ոստիկանության գործունեության հանդեպ: 
Ոստիկանության հանդեպ հասարակության ամրացող հավատը խարսխվում է բարեփոխումների տեսանելի ընթացքի, քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նոր կերպի ու գործելաոճի, հանցավորության դեմ պայքարի արդյունքների, համակարգի ինքնամաքրման գործընթացի վրա: Նոր տարում այդ զարգացումներն ընդլայնվելու ու խորանալու են:
Մենք պետք է առավելագույնն անենք հասարակության սպասումներն արդարացնելու համար: Մենք կարճ ժամանակում պետք է ձևավորենք նոր ոստիկանություն, որովհետև ժամանակակից, ուժեղ, արդարագործ ոստիկանությունը մեր երկրի ու երեխաների ապագայի կարևորագույն երաշխիքներից է:
Անցնող տարին հաստատեց, որ կարո՛ղ ենք, երբ հավատավոր ենք ու միակամ, երբ ունենք ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, և մենք պատրաստ ենք նույնպիսի և առավել նվիրումով ծառայելու մեր առաքելությանը, օրենքին ու ժողովրդին:
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ:
Շնորհավո՛ր Տիրոջ Սուրբ Ծնունդով պայծառացած Ամանոր:
Աստված ձեզ պահապան:
 
 Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ