1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են ընտրացուցակների ճշգրտմանը, նախընտրական շրջանում հավաքների անցկացման ապահովմանը, նախագահի թեկնածուների անվտանգության պահպանմանը և մի շարք այլ խնդիրների, որոնց լուծումը առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու գրավականներից է:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացվող ծավալուն նախապատրաստական աշխատանքը, ինչպես և նախորդ ընտրությունների ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը, հիմք են տալիս հավաստելու, որ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում ոստիկանությունը լիարժեք կկատարի օրենքով վերապահված գործառույթները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարին Վոլդսեթը դրական գնահատեց կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ոստիկանությունն իր ծանրակշիռ դերակատարումը կունենա ընտրությունների շրջանում:
Հանդիպման ընթացքում հյուրերին հետաքրքրող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: