ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության (Ի ԼՐՈՒՄՆ)

07.05.2013 19:24 Ընտրություններ
Մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է հրագործական արտադրատեսակների օգտագործման 3 դեպք, և իրավախախտում թույլ տված երեք անձանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագորություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել էին հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել էր  բնակիչների հանգիստն ու անդորրը:
Մայիսի 6-ին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով,  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար: