ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանությունը վերստին պարզաբանում է

18.02.2013 16:56 Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդության 1, բնակարան 46 հասցեում հաշվառված է միայն Իննեսա Կուրեխյանը, ով նկատել է, որ նույն հասցեում հաշվառված է նաև ոմն Սուսաննա:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Սուսաննա Արկադիայի Հովհաննիսյանը (ծնվ. 08.02.1976 թ.) 28.04.2004 թվականին հաշվառվել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փ. 1 շենք 46 բն. հասցեում, սակայն բնակչության պետական ռեգիստրի պահոցում տեխնիկական վրիպման պատճառով հասցեն մուտքագրվել է  Երիտասարդական փ. 1 նրբանց 46 բն.: Հասցեի անճշտությունը կշտկվի անձնագրային ծառայության կողմից: 
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված ընտրացուցակների անճշտության շտկման նպատակով դիմելու կարգն ու ժամկետները: 
Հիշյալ անճշտության վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը որևէ հաղորդում չի ստացել:
 
 
        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ