1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունում հյուրընկալվել էր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը

ՀՀ ոստիկանությունում հյուրընկալվել էր ՀՀ-ում  Ամերիկայի Միացյալ  Նահանգների դեսպանը
Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆեռնին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ոստիկանության և ԱՄՆ դեսպանության համագործակցության առթիվ, որն արդեն էական արդյունքներ է տվել ոստիկանության կրթական հաստատությունների արդիականացման ու տեխնիկական հագեցման, համայնքային ոստիկանության կազմակերպման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, մի շարք այլ ոլորտներում:
Ոստիկանության պետը, մասնավորապես անդրադարձավ հասարակական կարգի պահպանման նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքին՝ նշելով, որ մոտ ժամանակներս նույնպիսի սպայական գումարտակներ են կազմավորվելու Գյումրիում ու Վանաձորում, իսկ հետագայում ունենալու ենք մի ամբողջ գունդ:
Ջոն Հեֆեռնին հետաքրքրում էին նաև Ճանապարհային ոստիկանությունում ընթացող բարեփոխումները:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ բարեփոխումներին զուգահեռ իրականացվում է մայրաքաղաքում, ապա և հանրապետության ճանապարհներին տեսախցիկների տեղադրման գործընթացը, ինչից հետո, որպես հերթական փուլ, Ճանապարհային ոստիկանությունը կվերափոխվի Պարեկային ծառայության:
ԱՄՆ դեսպանն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման խնդրին:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ լուրջ փորձառություն է ձեռք բերվել խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Մշակվել և արդեն կիրառվում են ուղեցույցներ, որոնք ոստիկաններին օգնել են առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները, դիտարկվել են թերություններն ու դրանց վերացման միջոցները, շարունակվում է ընտրացուցակների կատարելագործման աշխատանքը, և ոստիկանությունը լիարժեք կկատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: