ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, բացահայտման ընթացքն ու արդյունքները

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, բացահայտման ընթացքն ու արդյունքները
Փետրվարի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու տեղակալները, քննության առնվեց մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, դրանց բացահայտման ընթացքն ու արդյունքները:
Հունան Պողոսյանը նշեց, որ պայքարը բնակարանային գողությունների դեմ, ինչպես և դրանց բացահայտման գործընթացը դեռևս սպասվող արդյունքներ չեն տալիս և հանձնարարեց ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքները, ինչպես և բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործությունները հնարավորինս արագ և ամբողջական բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: