ՀՀ-ում արձանագրված ՃՏ պատահարներ
15.09.2012 04:13
Վիճակագրություն
2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1521 պատահար, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 63 մարդ զոհվել է, 460-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: