ՀՀ-ում Վրաստանի հյուպատոսը ՀՀ ոստիկանությունում
16.05.2014 12:57
Ընդունելություններ

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Շոռենա Ծիկլաուրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը տրամադրելու, ինչպես նաև համագործակցության զարգացման և արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր: