ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 30-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: