«ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ»՝ ոստիկանության կայքում
11.09.2015 12:34
Հայտարարություններ և ծանուցումներ

Հարգելի քաղաքացիներ, սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ»:
Այստեղ, առցանց հարցման եղանակով, կարող եք ստուգել ավտոմեքենայի ձեր նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Ընտրեք «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմեք «Ստուգել առկայությունը»: