ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համալսարանից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի համալսարաններից մեկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1993 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Աշոտ Ա.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: