ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում, «Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք: 

ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:

Մեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն և ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: