Հունվար-մարտ ամիսներին Երևանի տարբեր վայրերից մի շարք գողություններ կատարողին հայտնաբերեցին
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.
- մարտի 29-ին, ժամը 12.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Պուշկին փողոցի թիվ 1 հասցեի մոտից գողացել է հեծանիվ,
- մարտ ամսին Երևանի Վրացյան փողոցի թիվ 86 շենքի մոտից գողացել է կաշվե բաճկոն և էլեկտրական սղոց` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս,
- Երևանի Չարենցի փողոցի թիվ 41/2 հասցեից գողացել է հեծանիվ,
-հունվար ամսին Քաջազնունի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից գողացել է 1 արկղ օղի,
-մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված դրամապանակից գողացել է գումար:
Պատճառված վնասի չափերը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: