ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
12.12.2015 09:05
Թափուր աշխատատեղեր
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9-ից մինչև 17-ը:
Հասցեն՝ Երևան, Խանջյան 51:
Հեռախոս՝ 010 59-62-99, 010 59-62-03, 010 59-62-20: