Նորամարգ գյուղում հետախուզվող է հայտնաբերվել
08.09.2015 09:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նորամարգ գյուղից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 38-34-292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: