Իջևանում տեղի ունեցած պատահարի հետևանքով ուղևորուհին մահացել է
11.12.2015 12:16
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.25-ի սահմաններում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ցանկապատված հողամասը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1947 թ. ծնված Սիրան Բաբասյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Բագրատ Է.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: