Հետախուզվում էր ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 7-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Արտաշես Ս.-ն, որը հունվարի 14-ից ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					